00:00:00

Եվրոպայում միայն մեկ երկիր է մնացել, որտեղ կորոնավիրուս չի գրանցվել

16:04, 12 մարտ 2020

Չեռնոգորիան եվրոպական միակ երկիրն է, որտեղ դեռևս չի արձանագրվել COVID-19 կորոնավիրուսով վարակի ոչ մի դեպք, հայտարարել է հասարակական առողջության ինստիտուտի համաճարակաբան Իգոր Գալիչը: Ըստ նրա՝ համաճարակի սկզբից երկրում հետազոտվել է ավելի քան 2000 մարդ: Ներկայումս 392 մարդ է բժիշկների հսկողության տակ է:
«Կորոնավիրուսի ախտորոշումը երկու-երեք ժամ է տևում, ուստի արդյունքները բավականին արագ հայտնի են դառնում», - ասել է Գալիչը: Նա կոչ է արել քաղաքացիներին խուճապի չմատնվել և չտարածել ապատեղեկատվություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր