00:00:00

Էջմիածնում կորոնավիրուսով կասկածվողների թվում են գեներալ Սեյրան Սարոյանի ազգականները և շոուբիզի հայտնի ներկայացուցիչներ

16:47, 12 մարտ 2020

Էջմիածնում կորոնավիրուսով վարակվածը մասնակցել է գեներալ Սեյրան Սարոյանի խնամու թոռնուհու՝ Այդիկի նշանադրությանը: Այս մասին հայտնում է InfoPort-ին Էջմիծանի թղթակիցը։ Նշանադրության արարողությանը մասնակցել են նաև երգիչ Արամ Ասատրյանի գործընկեր, երաժիշտ Լևոն Աբրահամյանը և նրա կինը՝ Լուսինեն։ Նրանք հսկվում են բուժաշխատողների կողմից՝ տան պայմաններում մեկուսացված են հանրությունից։ Մասնակցել են նաև Սեյրան Սարոյանի որդին՝ Զարզանդ Սարոյանը և նրա կինը։ Նրանք նունպես հսկվում են։ Նշենք, որ մեկուսացվածների թվում է նաև գեներալ Սարոյանի խնամու թոռը։ Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայնտնեց, որ երեկ հաստատված  կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված են թվով 57 անձ։ Ավելի վաղ մեկուսացվել եր երեսուն մեկ անձ Իրան-Հայաստան չվերթից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր