00:00:00

Կորոնավիրուսի պատճառով «Արմենիա» ավիաընկերությունը մինչև ապրիլի 16-ը կասեցնում է չվերթների մեծ մասը

13:27, 12 մարտ 2020

«Արմենիա» ավիաընկերությունը որոշում է կայացրել մինչև ապրիլի 16-ը կասեցնել իր չվերթների գերակշիռ մասը՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: ««Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի: Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ անվճար կատարվել է օրվա փոփոխություն: «Արմենիա» ավիաընկերության համար առաջնայինը իր թռիչքային անձնակազմի և ուղևորների անվտանգությունն է՝ չնայած կրած ֆինանսական զգալի կորուստներին»,- նշել է Խաչատրյանը: Նա տեղեկացրել է նաև, որ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկվում են բոլոր չվերթները մինչև ապրիլի 16-ը: Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ բոլոր չվերթները չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր