00:00:00

Նիկոլ Փաշինյանը՝ քարոզարշավը ընդհատելու մասին

12:27, 12 մարտ 2020

Ջերմուկում այսօր «Այո»-ի քարոզարշավի ժամանակ լրագրողները վարչապետից հետաքրքվեցին, թե հնարավո՞ր է, որ ավելի շատ է կորոնավիրուսով վարակվածների թիվը, քանի որ Էջմիածնում մարդկանց են մեկուսացնում։ «Էդ ինչ հարց ա ծագում, էդպիսի հարց չտաք այլևս երբեք, որովհետև կորոնավիրուսով վարակվածների թիվը եթե մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը», - ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ հիմա ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները։ «Կարող է լինել այսպիսի երևույթ՝ կարող են լինել մարդիկ, որոնք մեկուսացվեն «Գոլդեն Փելիսում», բայց կարող են լինել մարդիկ, որոշ հանգամանքներից ելնելով, խնդրենք, որ իրենց տանը մեկուսանան», - ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն այս պահին շարունակվում է, քանի որ այն ընդհատելու անհրաժեշտություն չկա, եթե կորոնավիրուսով պայմանավորված լինի անհրաժեշտություն, կընդհատեն: «Եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը: Այս պահին ինչ խնդիր կա, ես երեկ երեկոյան ներկայացրել եմ»,-վստահեցրեց Փաշինյանը ու նշեց՝ եթե լինի ավելի մեծ ռիսկ, այդ մասին կհայտարարվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր