00:00:00

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացվել է 41 մարդ, հաստատված 4 դեպք կա, հնարավոր է լինեն նոր մեկուսացվողներ

12:02, 12 մարտ 2020

[caption id="attachment_229119" align="alignleft" width="300"] epa08280066 Health workers wearing protective suits prepare an isolation stretcher to move a patient infected with the novel coronavirus Covid-19 disease from an ambulance to a hospital in Seoul, South Korea, 09 March 2020. With over 7,380 confirmed cases of novel coronavirus, South Korea currently accounts for the highest number of infections outside mainland China. EPA-EFE/KIM CHUL-SOO[/caption] Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսով վարակի հաստատված 4 դեպք, քաղաքացիներից երեքը ախտանշաններ չունեն, միայն մեկն ունի գանգատներ և աջակողմյան բազալ թոքաբորբ, նաև ջերմում է և ստանում է սիմպտոմատիկ բուժում, կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Հատուկ պահման վայրում արդեն իսկ մեկուսացվել է 10 անձ, որտեղ մենք ունեինք ևս 31 հոգի։ Ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում՝ բավական մեծաթիվ մարդկանց։ Հնարավոր է՝ նրանց միջից նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահման վայրում՝ օրվա ընթացքում։ Միջոցառումները շարունակվում են», - ասաց Արսեն Թորոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր