00:00:00

Վիրուսին ծնկի բերելու համար պետք են ավտորիտար միջոցներ՝ փակել, սահմանափակել, արգելելել, հետաձգել. Դավիթ Սանասարյան

11:36, 12 մարտ 2020

Քանի որ այս վիրուսը լիբերալ միջավայր է սիրում, ապա ծնկի բերելու մի ճանապարհ կա. պետք է դրսեւորել ավտորիտար միջոցներ. փակել, սահմանափակել, արգելել, ընդհատել, հետաձգել, ինչպես անում են հաջողված փորձ ունեցող երկրները, այլապես հետո գլխներիս ենք տալու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՎԾ պետ (լիազորությունների առկախված են) Դավիթ Սանասարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Համաճարակի վտանգից զատ մենք մի այլ խնդիր էլ ունենք, որը պետք է բոլորով հաղթահարենք. մենք պետք է սովորենք ճգնաժամային իրավիճակներում համապատասխան կարգուկանոնի պայմաններում ապրելուն։ Նման իրավիճակներում կազմակերպվածության փոխարեն ծաղրելն ու մեծախոսելը վատ բանի մասին են խոսում։ Մենք սովոր ենք դանակը ոսկորին հասնելուց հետո ուշքի գալու հազարամյա ապրելակերպին, մեզ կորոնավիրուսները մինչեւ չսպանեն մենք չենք համախմբվի հանուն հաղթահարման։ Եթե այլ երկրներն իրենց կարող են թույլ տալ որոշ ճոխություններ, ապա մենք պետք է ինչ գնով էլ լինի մի քայլ շուտ կանխարգելենք համաճարակի մեր տներ մտնելը։ Հետեւե՛ք համաշխարհային կանոններին, առողջ եղեք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր