00:00:00

Կորոնավիրուսով հիվանդներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ. Նա մեկուսացված է. Դիանա Գասպարյան

10:42, 12 մարտ 2020

Կորոնավիրուսով հիվանդներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ, նա մեկուսացված է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ էջմիածնեցիներ, Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված կորոնավիրուսով հիվանդներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Պացիենտը մեկուսացված է. պարզվում է նրա հետ շփված անձանց հնարավոր շրջանակը: Մշտապես կապի մեջ եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ եւ հարկ եղած դեպքում կտրամադրեմ լրացուցիչ տեղեկատվություն: Խնդրում եմ չմատնվել խուճապի, պարզապես պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր