00:00:00

Բերդ-Պառավաքար ճանապարհին «Մերսեդեսը» մոտ 100 մետր գլորվել է ձորը. 28-ամյա ուղեւորին հասցրել են հիվանդանոց

10:16, 12 մարտ 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 11-ին, ժամը 21:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Պառավաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան կողաշրջվել է, ուղեւորներն արգելափակվել են ավտոմեքենայում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C240» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Գ., ծնված 1953 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 100 մ գլորվել դեպի ձորը: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր Ազատ Գ.-ին (ծնված 1992 թ.), ով հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր