00:00:00

Կառավարությունը լրատվական կայք է բացում. 54 մլն դրամ կհատկացվի պետբյուջեից

00:40, 12 մարտ 2020

Վարչապետի աշխատակազմը կառավարության պահուստային ֆոնդից նախատեսում է Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ-ին, հատկացնել 54 մլն 520 հազար դրամ: Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ այս գումարով վարչապետի աշխատակազմը ցանկանում է ստեղծել մի ռեսուրս, որի նպատակն է ապահովել հայաստանյան զարգացումների մասին անաչառ-այլընտրանքային տեղեկատվության ամենօրյա փոխանցում հանրությանը:
Նախագծում նշվում է, որ նախատեսվում է ստեղծել արդիական տեղեկատվական կայք՝ լուրերի թողարկման ամենօրյա ռեժիմով։ Լրատվական հրապարակումները տարբեր են լինելու՝ տեքստային, ձայնային և տեսանյութային։ Լրահոսն առաջին փուլում լինելու է երկլեզու՝ հայերեն և ռուսերեն։ «Նախատեսվում է յուրաքանչյուր օր՝ օրվա ընթացքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ 10 լրատվական թողարկում և առնվազն 2 վերլուծական թողարկում՝ հիմնական իրադարձությունների վերաբերյալ: Վերլուծական հոդվածների պատրաստմանը ներգրավվելու են լրագրողներ, փորձագետներ, վերլուծաբաններ, քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ:
Լուսաբանվելու են հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային-մարզական բոլոր նշանակալից իրադարձությունները, արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող զարգացումները»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: Նշվում է նաեւ, որ անհրաժեշտություն է առաջացել ստեղծել այլընտրանքային-անկախ առցանց ռեսուրս, որը պետք է նպաստի անկախ մամուլի ինստիտուտի կայացանը և խոսքի ազատության ապահովմանը: Սա հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ լրատվամիջոցների մեծ մասն այժմ ղեկավարվում է նախկին իշխանությունների  կողմից:
Irakanum.am
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր