00:00:00

Տիգրան Ավինյանի գործուղումը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

23:16, 11 մարտ 2020

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գործուղումը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով: Այս մասին Irakanum.am-ին փոխանցեցին փոխվարչապետի աշխատակազմից: Նշենք, որ մարտի 8-15-ը Տիգրան Ավինյանը ԱՄՆ-ում մասնակցելու էր Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանին: Սակայն կազմակերպիչները վիրուսի պատճառով չեղարկել են: «ՄԱԿ-ն առաջարկել է անցկացնել մեկօրյա նիստ, որին կմասնակցեն միայն մշտական ներկայացուցիչները եւ կոչ են արել, որ մայրաքաղաքաներից պատվիրակություններ չգնան: Ըստ այդմ մեր պատվիրակությունը եւս չի մասնակցել միջոցառմանը»,- ասաց Ավինյանի խոսնակը: Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց մարտի մեկին, իսկ այսօր էլ պարզ դարձավ, որ վարակվածների թիվը արդեն չորսն է: Եվս 31 մեկուսացված է որպես հնարավոր վարակակիր: Նրանք մեկուսացվել են «Գոլդեն փելես» հյուրանոցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր