Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչպես արդեն գիտեք, Հայաստանում հայտնաբերվել է #կորոնավիրուսով հիվանդացության 3 նոր դեպք:
Ըստ պաշտոնական տեղեկատվության` «...Իտալիայի քաղաքացին և ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն, ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում»:
Նշված դրույթը առաջացնում է կոնկրետ հարցեր`
➡️ ինչպե՞ս է պատահում, որ «գանգատ չունեցող» անձի մոտ հաստատվում է #կորոնավիրուսի առկայությունը: Ի՞նչ մեխանիզմով են նրանք հայտնվել հիվանդանոցում:
➡️ ինչպե՞ս է պատահում, որ թոքաբորբ ախտորոշմամբ հիվանդը ընդամենը 1 օր առաջ որևէ կլինիկական ախտանիշ չի ունենում: Սա ինչպիսի՞ «կայծակնային» զարգացող թոքաբորբ է:
➡️ Արդյո՞ք այս հիվանդները հենց այսօր են հայտնաբերվել: Թե՞ ձեռք չէր տալիս երեկ ասել, որովհետև այսօր քարոզարշավ ունեիք
➡️ Եթե #կորոնավիրուսի տարածվածությունը Հայաստանում սահմանափակվում է առանց անախտանիշ ընթացքով և «թեթև» է ընթանում, ապա ինչու՞ է ՀՎԿԱԿ-ից նամակ գնում բժշկական կենտրոններին, որը բժշկական սարքավորումներ խնդրելու/պահանջելու մասին է
Մի՛ խաբեք... եթե նույնիսկ թերացել եք, միևնույնն է մի խաբեք»: