00:00:00

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով

22:00, 11 մարտ 2020

Մարտի 11-ին, ժամը 18:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սուրենավան գյուղի Գարեգին Նժդեհ փողոցի տներից մեկի խոհանոցում տեղի է ունեցել 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Փրկարարները փակել են գազի բալոնի փականը: Վնասվել են վարագույրը և պատուհանի ապակին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր