Հայաստանի մարզերի և Երևանի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ: Փետրվարի սկզբից մեկնարկել է ավագ դպրոցներին բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը, որի նպատակն է ստեղծել ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը հնարավորություն կունենա բացահայտել իր ներուժը, փորձարկումներ անել, ինչպես նաև դնել իր ապագա հաջողության հիմքերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը, նախապես մշակվել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել են ուսումնասիրություններ, կարիքների գնահատում: