00:00:00

Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան

20:12, 11 մարտ 2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Տեղեկացնում եմ, որ այս կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը: Թռիչքի ժամի ու Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով: Կարճաժամկետ այցելությամբ, ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում հնարավորինս սեղմ ժամկետում կապ հաստատել մեր դեսպանության հետ։
Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324, +393423382875, +393442451433 Էլ. հասցե՝ [email protected]»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր