00:00:00

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Ռազմական համալսարան

17:58, 11 մարտ 2020

Մարտի 10-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Հյուրերին ընդունել է համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը: ՌԴ դեսպանը և ռազմական կցորդը շրջել են ռազմաուսումնական հաստատությունում, ծանոթացել ռազմական համալսարանի ուսումնական ծրագրերին և կրթական պայմաններին: Համալսարանի դասախոսական կազմի և կուրսանտների հետ հանդիպման ընթացքում Սերգեյ Կոպիրկինը ներկայացրել է ՌԴ արտաքին քաղաքականության ուղենիշները, Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակը, պատասխանել ունկնդիրների հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր