00:00:00

Երեւան-Իջեւան ճանապարհին «Օպելը» 10 մետր գլորվել է ձորը. 34-ամյա ուղեւորին հասցրել են հիվանդանոց

12:16, 11 մարտ 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում մարտի 10-ին, ժամը 23:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Խոսրով Զ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը (մոտ 10 մետր): Փրկարարներն ուղեւոր Անդրանիկ Պ.-ին (ծնված 1986 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սեւանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր