00:00:00

Սևան-Գետափ ավտոճանապարհին մահացու վրաերթի են երիտասարդի

10:38, 11 մարտ 2020 Պատահարներ

Մարտի 10-ին, ժամը 17:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 21-099» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ռոման Ու.-ին (ծնված 1996 թ․), այնուհետև բախվել «Mercedes C180» և «ՎԱԶ- 2107» մակնիշների ավտոմեքենաներին։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երեք քաղաքացի (ինքնությունը չի հաջողվել պարզել) տեղափոխվել են Գավառի ԲԿ, իսկ Ռոման Ու.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր