00:00:00

Հրդեհ Մասիսի խոզաբուծական ֆերմայում. 45 գոջի է սատկել

21:43, 10 մարտ 2020 Պատահարներ

Մարտի 10-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 9-րդ փողոցի վերջնամասում գտնվող արտադրամասում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 14:43-ին: Այրվել են խոզաբուծական ֆերմայի փայտյա կառուցատարրերը՝ 150 քմ, 5000 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ 70 պտղատու ծառ և սատկել՝ 45 գոջի: Փրկարարները դուրս են բերել մոտ 100 խոզի և տեղափոխել անվտանգ տարածք: https://www.youtube.com/watch?v=dPSlVWVlFXU&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր