00:00:00

Հայտնաբերվել և վնասազերծվել է ինքնաթիռի կասետային ռումբի գնդակ

20:40, 10 մարտ 2020 Պատահարներ

Մարտի 10-ին, ժամը 09:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում նկատվել է արկանման առարկա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվել է ինքնաթիռի կասետային ռումբի գնդակ՝ 1 հատ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ ՊՆ թիվ N զորամասի սակրավորները պայթեցման եղանակով վնասազերծել են ինքնաթիռի կասետային ռումբի գնդակը: https://www.youtube.com/watch?v=yXSFSYUaNuw&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր