00:00:00

Խոշոր վթար Արմավիրի մարզում. Nissan-ը բախվել է գազատարին, ապա գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում. կա վիրավոր

11:00, 10 մարտ 2020 Պատահարներ

Արմավիրի մարզում, այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 09։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Վոլոդյա Մ-ն իր վարած Nissan Tiida մակնիշի 35 QZ 220 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում՝ բախվելով շինության պատին։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Վոլոդյա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է,որ նա սթափ է եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր