Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 23-ամյա Իլոնա Թ-ի վարած Volkswagen Golf մակնիշի 36 TM 414 համարանիշի և Արարատի մարզի բնակիչ՝ 22-ամյա Կառլեն Հ-ի վարած Opel Vectra 36 PG 602 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հակոբ Հովհաննիսյանն ու Էդուարդ Սաֆարյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Արմենիա Ինշուրանս» և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Opel-ը դուրս է կեել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում, իսկ Volkswagen-ն էլ բախվել է ճանապարհի երթևեկելի գոտո արգելապատնեշին։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել են սթափ։