00:00:00

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 27-ամյա վարորդը Volkswagen-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

12:40, 07 մարտ 2020 Պատահարներ

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Հրանտ Ն-ն Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30 կմ հատվածում իր վարած Volkswagen մակնիշի 36 QP 278 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com -ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հրանտ Ն-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Արամ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր