00:00:00

Վթար Իսակովի պողոտայում. կա զոհ և տուժած

10:13, 07 մարտ 2020 Պատահարներ

Մարտի 6-ին, ժամը 23:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, բախվել են «Mercedes S600» (վարորդ՝ Ռոման Չ., ծնված 1981 թ) և «Mercedes C240» (վարորդ՝ Նարեկ Հ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել: «Mercedes C240» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նարեկ Հ.-ն մահացել է, իսկ «Mercedes S600» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր