00:00:00

Արտակարգ դեպք Լոռու մարզում. տրակտորի անվադողի պայթյունի հետևանքով այն կողաշրջվել է. ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

23:29, 06 մարտ 2020 Պատահարներ

Երեկ՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արևածագ գյուղի բնակիչ, 58-ամյա Երվանդ Ա.-ն Արևածագ գյուղի գյուղամիջյան ճանապարհին «Բելառուս» մակնիշի 8929 համարանիշի տրակտորը վարելիս՝ կողաշրջվել է, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևածագի ամբուլատոր կենտրոն», որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տրակտորի կողաշրջման պատճառը եղել է հետևի անվադողի պայթելը: Փատսի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր