00:00:00

Կոտայքի մարզում մեքենան բախվել է բնակչի տան ցանկապատին և քարե շինությանը. կա վիրավոր

21:53, 06 մարտ 2020 Պատահարներ

Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Դիաննա Դ.-ն իր վարած Chrysler մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Պտղնի գյուղի հատվածում բախվել է նույն գյուղի 1-ին փողոցի 5 տան դիմացի ցանկապատին և քարե շինությանը: Նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր