00:00:00

ՃՏՊ Ավան վարչական շրջանում. կա տուժած

21:27, 06 մարտ 2020 Պատահարներ

Մարտի 6-ին, ժամը 16:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի թիվ 9 տան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ավան 6-րդ փողոցի թիվ 5 տան մոտակայքում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենային: «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ջուլիետա Ղ.-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելն ավտոմեքենան հոսանքազրկվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր