00:00:00

Այսօր Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է

15:14, 06 մարտ 2020

Այսօր Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է։ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1962թ․ մարտի 6-ին Ստեփանակերտում։ Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթություն։ Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։ Ստեփանակերտից Երևան տեղափոխվելուց հետո չի աշխատել։ Ռիտա Սարգսյանը եղել է «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Առաջին տիկնոջ հովանու ներքո անցկացվել են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մի շարք մրցույթներ, «Վերադարձ» միջազգային մրցույթ-փառատոնը, «Վերածնունդ» դասական երաժշտության փառատոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան միջազգային փառատոնը, «Նոր անուններ» մանկական միջազգային մրցույթ-փառատոնը, «ԱրմՄոնո» թատերական միջազգային փառատոնը, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոնը և բազմաթիվ այլ միջոցառումներ: 2011 թվականին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Արագիլ» հիմնադրամը՝ նպատակ ունենալով աջակցել սոցիալապես անապահով զույգերին՝ արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ: Ռիտա Սարգսյանի ջանքերով 2012 թվականի ապրիլի 2-ին ստեղծվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը: Ռիտա Սարգսյանը ամուսնացած է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ունի երկու դուստր, 5 թոռ։     Картинки по запросу

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր