00:00:00

Խոշոր վթար «Քրեյզի»-ի մոտ. բախվել են «BMW X5»-ը, «ՎԱԶ-2106»-ը եւ Jeep-ը, X5-ն բախվել է ծառին, կան վիրավորներ

13:36, 06 մարտ 2020 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 40 սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» ակումբի դիմաց, բախվել են BMW X5 մակնիշի 36 CA 999 համարանիշի, ՎԱԶ 2106 մակնիշի 67 ՏՍ 177 համարանիշի եւ Jeep մակնիշի 36 ՏZ 720 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Հարվածի հետեւանքով «BMW X5»-ու «06»-ը, որոնք վերածվել են մետաղե ջարդոնի, դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել կանաչ գազոնում։ Փրկարարները հոսանքարզկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Քիչ առաջ դեպքի վայրում X5-ի վարորդի ինքնազգացողությունը վատացավ, եւ շտապօգնությունը նրան նույնպես տեղափոխեց հիվանդանոց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր