00:00:00

Ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները Տավուշի ուղղությամբ կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից․ խոսնակ

23:58, 05 մարտ 2020

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։ Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։ Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր