00:00:00

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը մեկնել է Գյումրի՝ ծեծի ենթարկված երեխային Երևան տեղափոխելու նպատակով. Գևորգ Դերձյան

23:46, 05 մարտ 2020

Գյումրիում այսօր ծեծի ենթարկված եւ ծանր մարմնական վնասվածքներով Ավստրիական մանկական հիվանդանոց տեղափոխված անչափահաս աղջիկը տեղափոխվում է Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Նա մասնավորապես գրել է. «Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։ Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը մեկնել է Գյումրի երեխային Երևան տեղափոխելու նպատակով։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Փոքրիկի առողջության մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր