00:00:00

Սուր շնչառական վարակների դեպքերը Հայաստանում նվազում են

19:11, 05 մարտ 2020

Օրական կտարվածքով իրականացվող համաճարակաբանական դիտարկումների արդյունքները փաստում են, որ սուր շնչառական վարակներով դեպքերն ունեն նվազման միտում: Նվազումն արձանագրվում է բոլոր ցուցանիշներով, մասնավորապես՝ թե´ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության, թե´ շտապ օգնության կանչերում և թե´ հոսպիտալացումներում: Հարկ է նշել, որ դեռևս հոսպիտալացված դեպքերի 92,1%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները՝ Երևանի մանկական հիվանդանոցներում: Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` այսօր   հանրապետությունում շարունակվում է գրիպի Բ տեսակի, Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակների շրջանառությունը: Շարունակվում են նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի միջոցառումները: Հաշվի առնելով հիվանդությանը բնորոշ կասկածելի ախտանշանները և պացիենտների ուղևորության վերհուշը`  իրականացվել է 162 նմուշի լաբորատոր հետազոտություն: Այս պահի դրությամբ միայն 1-ի արդյունքն է դրական:  Բժիշկների գնահատմամբ` հիվանդի ինքնազգացողությունը բավարար է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր