00:00:00

Արտակարգ դեպք Գյումրիում. 43-ամյա կինը ծեծի հետեւանքով մահացել է, իսկ երեխան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

18:25, 05 մարտ 2020 Պատահարներ

Այսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Ժամը 14:50-ին Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դի: Նույն տանից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2007 թվականին ծնված երեխա: ՀՀ ոստիկանությունից ասացին, որ ահազանգով դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբ. հանցագործություն կատարելու կասկածանքով մեկ անձ բերման է ենթարկվել եւ ներկայացվել նախաքննական մարմնին: 13-ամյա երեխան տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:  ՀԺ-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանն ասաց, տուժածը մոտ 12-13 տարեկան աղջիկ երեխան բութ գործիքներից հասցված ծանր վնասվածքներ ունի: Այս պահին կյանքին սպառնացող վտանգ կա: Սերոբյանն այս պահին այլ հարցերի չպատասխանեց: Ըստ նախնական տեղեկությունների, երեխան ու մայրը ծեծված են եղել: Ծեծի հետեւանքով էլ մահացել է երեխայի 43-ամյա մայրը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր