00:00:00

Արցախում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել

18:21, 05 մարտ 2020

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ փետրվարին Իրանից Արցախ եկած ամուսինների մոտ կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել: ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում : Իրանցի ամուսինները մեկուսացված են և գտնվում են մշտական հսկողության տակ: Նրանք հետազոտվել են. այժմ մասնագետները սպասում են թեստավորման  պատասխանին:
ԱՀ առողջապահության նախարարությունից հայտարարել են, որ Արցախում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել: Նախարարությունը շարունակում է իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ կորոնավիրուսը կանխարգելելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր