Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ, աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն կարող է ձերբակալվել:
Այս մասին գրում է Goal.com-ը: Նախկին ֆուտբոլիստը կարող է ձերբակալվել Պարագվայում` կեղծ անձնագրի պատճառով: Նա այժմ պահվում է հյուրանոցում` ոստիկանության վերահսկողության ներքո: Ռոնալդինյոյի հետ է եղել նաև իր եղբայրը` Ռոբերտոն: