00:00:00

Քաղաքացին 3 երեխաների հետ քաղաքապետարանի դիմաց բենզինը լցրեց վրան եւ ուզում էր ինքնահրկիզվել. Ոստիկանները չթողեցին

13:40, 04 մարտ 2020 Պատահարներ

Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ միջին տարիքի մի տղամարդ փորձեց ինքնահրկիզվել փորձ արեց: Նա շշով բենզինը լցրեց իր վրա, սակայն ոստւիկանները կանխեցին հետագա զարգացումը եւ ձեռնաշղթաներ հագցնելով տեղափոխեցին ոստիկանության բաժին: Տեղում հավաքված ոստիկանները նշեցին, որ նա առաջին անգամ չէ, որ քաղաքապետարան է գալիս, կփորձեն ճշտել, թե ինչ հարցով էր եկել: Տեղում հավաքվածները նշեցին, որ տղամարդը միայնակ չէր եկել քաղաքապետարան, նրա հետ էին իր երեք մանկահասակ երեխաները: Այս վայրում բողոքի ակցիա իրականացնող տուրիստական միկրոավտոբուսի վարորդներից մեկի մեքենայով երեխաներին նույնպես տարան ոստիկանության բաժին՝ հոր մոտ: Նշենք, որ ամեն ինչ տեղի էր ունենում մանկահասակ երեխաների աչքի առջեւ. նրանք տեսան, թե ինչպես եք իրենց հորը կռացրած, ձեռնաշղթաներով տանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր