00:00:00

Ավտովթար Լիպեցկում՝ հայկական համարանիշներով ավտոմեքենաների մասնակցությամբ. վարորդներից մեկը տեղում մահացել է

10:09, 04 մարտ 2020 Պատահարներ

ՌԴ Լիպեցկ քաղաքում մարտի 3-ի առավոտյան տեղի է ունեցել ավտովթար՝ հայկական պետհամարանիշներով «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Դեսպանությանը Լիպեցկի մարզի ՆԳՆ վարչության կողմից փոխանցված տեղեկատվության համաձայն, «Opel» մակնիշի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1988թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Լիպեցկի քաղաքային 3-րդ հիվանդանոց։ «BMW» մակնիշի վարորդը (ՌԴ քաղաքացի, 54 տ․) պատահարի հետևանքով տեղում մահացել է։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում տեղի համապատասխան մարմինների, բուժհաստատության և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր