Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ թիվ 39 հասցեի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 33-ամյա Արմեն Ավագյանի վարած BMW մակնիշի 36 FD 240 համարանիշի և Երևանի բնակիչ, 28-ամյա Մհեր Հակոբյանի վարած KIA մակնիշի 14 TV 414 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ի վարորդ Մ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արամ Դադոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ BMW-ի վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի: