00:00:00

Մյասնիկյան պողոտայում «BMW»-ն բախվել է «Kia Rio»-ին, վերջինս էլ՝ արգելապատնեշին. վարորդի վիճակը կայուն ծանր է

10:42, 03 մարտ 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ Մարտի 3-ին, ժամը 00:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել է 2 ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 530» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ա.) բախվել է «Kia Rio» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Մհեր Հ., ծնված 1993 թ.), այնուհետեւ վերջինս բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին: Փրկարարները «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: Մհեր Հ.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր