00:00:00

Երևան-Մոսկվա ինքնաթիռում ուղևոր է մահացել

22:04, 02 մարտ 2020 Պատահարներ

Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններից մեկում վայրէջք կատարած ինքնաթիռում մահացած ուղևոր է եղել: Տեղեկացվում է, որ ինքնաթիռը Մոսկվա է ժամանել Երևանից: Այս մասին տեղեկացնում է «Ռեգիոն-Օնլայն»-ը` հղում անելով իր աղբյուրին: «Մահացած ուղևորը հայտնաբերվել է, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Այժմ իրավապահները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները»,- պատմել է աղբյուրը, ով ծանոթ է Մոսկվայում տիրող իրավիճակին: Դեռ անհայտ է, թե ով է մահացել՝ տղամարդ, թե կին: Մահացածի տարիքը նույնպես չի հաղորդվում: Մարմինը կփոխանցեն փորձագետներին, որոնք կճշտեն մահվան հստակ պատճառը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր