00:00:00

Պաշտոնական․ Անժիի և Բենֆիկայի նախկին ֆուտբոլիստները տեղափոխվել են Երևանի Արարատ

20:23, 29 փետրվար 2020 Սպորտ

ՖԱ «Արարատը» երկու նոր համալրում ունի: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբի շարքերը համալրել են հարձակվող Սանսիդինյո Սիլվան և պաշտպան Թոմաս Ֆիբելը: 33-ամյա Ֆիբելը կենտրոնական պաշտպան է: Կարիերայի ընթացքում հանդես է եկել բելգիական «Ստանդարտում», «Անտվերպենում», Պերմի «Ամկարում», «Ցրվենա Զվեզդայում», «Անժիում»: 25-ամյա Սանսիդինյո Սիլվան պորտուգալական «Բենֆիկայի» սան է: Հանդես է եկել «Բենֆիկայի» երկրորդ թիմում, պորտուգալական «Արուկայում» և շվեյցարական «Լոզանում»: Խաղացել է Պորտուգալիայի տարբեր տարիքային հավաքականներում՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 48 հանդիպում ու խփելով 14 գոլ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր