00:00:00

Նախօրեին Սարատովկա գյուղում բռնկված հրդեհը մարվել է

14:11, 29 փետրվար 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 29-ին, ժամը 07:35-ին Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են և դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։30-ին, մարվել՝ 08։45-ին։ Այրվել է մոտ 20-30 հա խոտածածկույթ։ Հիշեցնենք, որ Փետրվարի 28-ին, ժամը 15։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մոտակա սարերի բարձրադիր հատվածում այրվում է մոտ 108 հա խոտածածկույթ: Ժամը 20:00-ի դրությամբ տարածքի դժվարանցանելիության և մթության պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Անտառտնտեսության աշխատակիցների և գյուղապետարանի կողմից սահմանվել է հերթապահություն: Այրվում է մոտ 108 հա խոտածածկույթ դեպի բնակավայրեր և անտառ տարածվելու վտանգ չկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր