«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 նահանգներից (շրջաններից, կենտրոնական ենթակայության քաղաքներից) տեղեկատվություն է ստացել կորոնավիրուսի նոր տեսակով վարակման 79 251 հաստատված դեպքի մասին, 37 414 մարդ դեռևս վարակակիր է (7664-ը գտնվում է ծանր վիճակում), 39 002 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 2835-ը մահացել են»,- ասված է պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Վերջին մեկ օրում ամբողջ երկրում 427 նոր վարակման դեպք է գրանցվել, մահացել է 47 մարդ:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: