00:00:00

Խոշոր հրդեհ Սարատովկայում. այրվում է մոտ 108 հա տարածք. այն դեռ չի մարվել. Դեպի անտառ տարածվելու վտանգ չկա

10:48, 29 փետրվար 2020 Պատահարներ

Փետրվարի 29-ին, ժամը 07:35-ին Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են եւ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ Փետրվարի 28-ին, ժամը 15։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մոտակա սարերի բարձրադիր հատվածում այրվում է մոտ 108 հա խոտածածկույթ: Ժամը 20:00-ի դրությամբ տարածքի դժվարանցանելիության եւ մթության պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Անտառտնտեսության աշխատակիցների եւ գյուղապետարանի կողմից սահմանվել է հերթապահություն: Այրվում է մոտ 108 հա խոտածածկույթ դեպի բնակավայրեր եւ անտառ տարածվելու վտանգ չկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր