00:00:00

«Բավարիայի» ֆուտբոլիստները կորոնավիրուսից պաշտպանվելու համար այլևս սելֆի չեն անի ֆանատների հետ

02:41, 29 փետրվար 2020 Սպորտ

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով խորհուրդ է տվել թիմի ֆուտբոլիստներին չշփվել ակումբի ֆանատների հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Բավարիայի» ֆուտբոլիստները թիմի հանդիպումներից առաջ և հետո այլևս չեն մոտենա երկրպագուներին, ինքնագրեր չեն բաժանի և սելֆի չեն անի նրանց հետ: «Բավարիայի» ղեկավարությունը թիմի երկրպագուներին խնդրել է ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին: Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 83,272 մարդ: Վիրուսը հայտնաբերվել է աշխարհի 53 երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր