00:00:00

Վիճաբանություն եւ դանակահարություն Արղության փողոցում. մյուս մասնակիցներին փնտրում են

15:27, 28 փետրվար 2020 Պատահարներ

Փետրվարի 27-ին, ժամը 13.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխել 20-ամյա երիտասարդի: Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Արղության փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.00-ին, Արաբկիրի բաժին է ներկայացել 18-ամյա երիտասարդ եւ տվել խոստովանական բացատրություն, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակահարել հիվանդանոց տեղափոխվածին: Նրա մատնանշած վայրից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր