00:00:00

Մարիա Շարապովան հեռանում է մեծ սպորտից

22:26, 26 փետրվար 2020 Սպորտ

«Grand Slam»-ի մրցաշարերի հնգակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան որոշել է ավարտել կարիերան:
«Ինչպե՞ս կարող ես թողնել այն միակ կյանքը, որը դու գիտես: Ինչպե՞ս կարող եմ հեռանալ այն կորտերից, որտեղ ես զբաղվել եմ մանկուց, այն խաղից, որը դու սիրում ես: Խաղ, որը բերեց ձեզ արցունքներ և ուրախություն: Սպորտ, որում գտել եք ընտանիք և երկրպագուներ, ովքեր ձեզ երկրպագել են ավելի քան 28 տարի: Սա ինձ համար նորություն է, ուստի խնդրում եմ ներեք ինձ: Թենի՛ս, ես Քեզ ասում եմ մինչ նոր հանդիպում», – գրել է Շարապովան Vanity Fair-ի կայքում: Մարիա Շարապովան թենիսի պատմության ամենավառ ներկայացուցիչներից մեկն է, աշխարհի մարզուհիների մեջ առաջատարներից մեկը ըստ գովազդային վաստակած գումարների, Ռուսաստանի Սպորտի Վաստակավոր Վարպետ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր