-Անսպասելի որոշում էր: Ոչ ոք չէր կարծում, որ նման բան կարող է պատահել:
Փարիզը (ՊՍԺ-ն) կարծես թե ժամանակին սահմանափակվեց միայն տուգանքով: Եթե Սիթին ի վերջո զրկվի Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից, դա մեծ հարված կլինի ակումբի և խաղացողների համար, հաշվի առնելով այն ներդրումները, որոնք կատարվել են:
Եթե Սիթին չլինի ՉԼ-ում, մի շարք ֆուտբոլիստներ հնարավոր է հեռանան թիմից: Չեմպիոնների լիգան գրավիչ մրցաշար է և երկու տարի առանց դրա լինելը մեծ խնդիրներ կառաջացնի, – ասել է արգենտինացին Mundo Deportivo-ի հետ հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Մանչեսթեր Սիթին մեղադրվում է ֆինանսական ֆեյր-փլեյի օրենքները խախտելու մեջ:
Մասնավորապես, խոսքը գնում է հովանավորչական պայմանագրերում եկամտի գերագնահատման մասին: