00:00:00

Մեսի․ Եթե «Մանչեսթեր Սիթին» հեռացվի ՉԼ-ից, շատ խաղացողներ կցանկանան հեռանալ այդ ակումբից

18:01, 20 փետրվար 2020 Սպորտ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի որոշումը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» երկու տարով Չեմպիոնների լիգայից հեռացնելու վերաբերյալ։ «Ինձ զարմացրեց այդ նորությունը, քանի որ օրինակ՝ ՊՍԺ-ն նախկինում տուգանք վճարեց եւ չորակազրկվեց։ Տարօրինակ կլինի, եթե «Մանչեսթեր Սիթին» չլինի Չեմպիոնների լիգայում։ Երկու տարին լուրջ ժամկետ է։ Շատ խաղացողներ կցանկանան հեռանալ ակումբից։ Բայց չի բացառվում, որ նրանք որոշում ընդունեն մնալու մասին»,- Մեսիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» որակազրկման պատճառը 2012-2016-ին ֆինանսական «արդար խաղի» կանոնների խախտումներն են։ Անգլիական ակումբը ՈւԵՖԱ-ի որոշումը բողոքարկելու է Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր