00:00:00

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը՝ «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում

02:27, 20 փետրվար 2020 Սպորտ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը կարող է մարզական կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում», տեղեկացնում է Sky Italia-ն: «Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է օգտվել ՈւԵՖԱ-ի կողմից «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ կիրառված պատժամիջոցներից ու ձեռք բերել մանչեսթերյան ակումբի հարձակվող Գաբրիել Ժեզուսին: Արդեն առաջիկա օրերի ընթացքում իտալական ակումբը բանակցություններ կսկսի 22-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: Գաբրիել Ժեզուսի հնարավոր տեղափոխությունը գնահատվում է շուրջ 70 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին ՈւԵՖԱ-ն հայտարարեց ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու պատճառով առաջիկա 2 մրցաշրջաններում «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից զրկելու մասին: «Մանչեսթեր Սիթին» նաև տուգանվել է 30 միլիոն եվրոյով: ՈւԵՖԱ-ն պարզել է, որ «Մանչեսթեր Սիթին» ակումբի սեփականատեր, շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի անձնական հաշիվներից դուրս գրվող գումարները ներկայացրել է որպես հովանավորչական պայմանագրերից ստացվող եկամուտ և օգտագործել դրանք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր