00:00:00

ՍԴ ոչ մի դատավոր Ազգային ժողովի շենք չի մտել. ես այսօր խոսել եմ Արարատ Միրզոյանի հետ, նման բան չկա. Ալեն Սիմոնյան

12:51, 12 փետրվար 2020

ՍԴ ոչ մի դատավոր Ազգային ժողովի շենք չի մտել. ես այսօր խոսել եմ Արարատ Միրզոյանի հետ, նման բան չկա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Դիտարկմանը, որ ԱԺ աշխատակազմը պաշտոնապես հաստատել էր, որ ՍԴ դատավորների եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջեւ հանդիպումներ են եղել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Վստահ չեմ, որ հաստատվել է»: Ավելի վաղ ԱԺաշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը Facebook-ի իր էջում տեղադրել էր ԱԺ աշխատակազմի պաշտոնական պատասխանն իր հարցին եւ գրել. «Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր հաստատեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին պարբերաբար հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների հետ, այդ թվում` դատավոր Ֆելիքս Թոխյանի հետ: Փաստորեն ճիշտ էին մամուլի հրապարակումները»: Հարցին, թե արդյոք իշխանությունը չի աշխատում ՍԴ դատավորների հետ, որպեսզի նրանք հրաժարական տան, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Աշխատելու խնդիր չկա, վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՍԴ դատավորներին, այդ թվում առանձին-առանձին, մենք մեր գործողություններով ցույց են տվել, թե ինչ ենք անում»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր